«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է հարձակվող Բուկայո Սակայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
«Թիմի համար լավ է, որ Սական կմնա. Երիտասարդ տաղանդների պահպանումը առաջընթացի գրավականն է: Բացի այն, որ Սական մեծ տաղանդ ունի, նա նաև առանձնահատուկ մարդ է։
Մենք բոլորս հույս ունենք, որ նա կշարունակի աճել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Այս մրցաշրջանում 21-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: