«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի՝ «Բրենթֆորդի» հետ խաղում (1:3) կրած պարտությունից հետո խոսել է, թե ինչ է պետք ակումբին.
«Ես հնարավորինս կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա: Ամեն ինչ անում եմ թիմին հնարավորինս օգնելու համար։ Մեզ մոտ ամառ է, և մենք պետք է շատ բան փոխենք, որպեսզի նորից սկսենք հաջողակ լինել:
Ես կենտրոնացած եմ վերջին հանդիպումները վայելելու և մրցաշրջանը հաղթանակով ավարտելու վրա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։