«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար՝ Ֆրենկ Լեմպարդը Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո (0:1) խոսել է վաղաժամ չեմպիոն դարձած «քաղաքայինների» հաջողությունների մասին։
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ է։ Այդ իսկ պատճառով նրանք հնարավորություն ունեն այս մրցաշրջանում նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Վերջին երկու ամիսներին այս թիմը ցուցադրում է աչքի ընկնող ֆուտբոլ։
«Մանչեսթեր Սիթին» կառուցվում է արդեն մի քանի տարի, ակումբն անհավանական երկարաժամկետ պլանավորում ունի։ Ես այս թիմում խաղացել եմ ողջ մրցաշրջանի ընթացքում, և հասկանում եմ, թե ինչու են այս մարդիկ վերևում և որքան լավ է ամեն ինչ կազմակերպված այնտեղ», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։