«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցությունների մեջ չի մտել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է ESPN-ի լրագրող Մարկ Օգդենը
««Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ չի վարում Նեյմարի համար, համենայն դեպս՝ ոչ ներկայիս սեփականատերերի օրոք»,- գրել է Օգդենը։
Ավելի վաղ L’Équipe-ը հայտարարել էր բրազիլական և անգլիական ակումբի ներկայացուցիչների միջև բանակցությունների մեկնարկի մասին։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը փարիզցիների կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: