Չավի. «Մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների Լիգան հաղթելն է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է հաջորդ մրցաշրջանում թիմի նպատակների մասին:

«Հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների Լիգան հաղթելն է: Մենք պայքարելու ենք բոլոր հնարավոր տիտղոսների համար:

Ամռանը ավելի կուժեղացնենք մեր կազմը: Ունենք այս պահին մի քանի տրանսֆերային նպատակներ», – Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն: