Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Օսերին»:
Ինչպես հայտնում է Stats du Foot-ը՝ ՊՍԺ-ն գերազանցել է Ֆրանսիայի առաջնության ռեկորդը՝ փարիզցիները Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում են 72 տուր անընդմեջ՝ գրեթե երկու տարի։
ՊՍԺ-ն նաև հնարավորություն ունի դառնալու Լիգա 1-ի պատմության մեջ առաջին թիմը, որը նվաճել է տիտղոսը՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը առաջին տուրից մինչև վերջինը: