Անգիական «Մանչեսթեր Սիթին» արդյունավետության տպավորիչ ցուցանիշ է սահմանել:
Ընթացիկ մրցաշրջանում նորընծա չեմպիոնը բոլոր մրցաշարերում տնային խաղերում ամենաշատ գոլ հեղինակած թիմն է` եվրոպական թոփ-5 առաջնություններում, գրում է Opta-ն:
Մանչեսթերյան գրանդը տնային խաղերում արդեն խփել է 100 գոլ, երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որը 66 գոլ է հեղինակել:
Լավագույն եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը տնային խաղերում հեղինակել է 65 գոլ: