«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է նոր պաշտպան ձեռք բերելուն. Ինչպես տեղեկացնում է Il Matino-ն, մանկունիանցիների շարքերը կհամալրի Կիմ Մին Ջեն, ով հանդես է գալիս «Նապոլիում»: Գործարքը գրեթե ավարտված է.
Հարավկորեացի պաշտպանի համար պայքարում «կարմիր սատանաներն» առաջ են անցել ֆրանսիական ՊՍԺ-ից և «Լիվերպուլից»: Ջեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Պաշտպանը «Նապոլի» է տեղափոխվել անցած ամառ Ստամբուլի «Ֆեներբախչեից» 18 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ հաշվարկված է մինչև 2025 թվականը։
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: