«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Արթուր Մելոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
«Ցանկանում եմ Արթուրին ամենայն բարիք մաղթել, քանի որ նրա վարձակալության ժամկետը մոտենում է ավարտին: Նրա պրոֆեսիոնալիզմն ու ունակությունները ակնհայտ են բոլոր նրանց համար, ովքեր աշխատել են նրա հետ», – մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Արթուր Մելոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2022 թվականի ամռանը վարձավճարով։ 26-ամյա բրազիլացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2022/23 մրցաշրջանի ավարտին։