Բրիտանացի մասնագետ Գրեհեմ Փոթերը, ում վերջին աշխատավայրը Լոնդոնի «Չելսին» էր, մոտ ապագայում կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։ Ինչպես հաղորդում է Football Insider-ը, մարզչի ծառայություններով հետաքրքրված է «Լեսթերը»:
«Աղվեսների» ղեկավարությունը դիտարկում է 48-ամյա մարզչի թեկնածությունը հաջորդ մրցաշրջանի համար։
«Լեսթերը» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը: Թիմն ունի 30 միավոր։
Հաջորդ խաղում «աղվեսները» կհյուրընկալվեն«Նյուքասլին»: Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 22-ին, մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։