Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատասխանել է կատալոնական «Բարսելոնայից» հնարավոր հեռանալու մասին հարցին:
«Ակումբը բարդ իրավիճակում էր անցյալ ամառ, այն ժամանակ ես կարող էի հեռանար խոշոր գումարի դիմաց: Այնուամենայնիվ, ես չէի ուզում հեռանալ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններ են եղել՝ չնայած մնալու իմ ցանկությանը։ Ցանկանում եմ որքան հնարավոր է երկար խաղալ Բարսելոնայում»,- իր սոցիալական ցանցերում դե Յոնգի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ֆրենկին կատալոնական գրանդի շարքերը համալրել է 2019 թվականին։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025/2026 մրցաշրջանի ավարտին։