Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորն իր կարիերայում առաջին անգամ ուղիղ կարմիր քարտ ստացավ։
Մադրիդյան թիմի ֆուտբոլիստն հեռացվեց «Վալենսիայի» (0:1) հետ խաղի վերջնամասում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում։
Ծեծկռտուքի ժամանակ Վինիսիուսը հարվածել է հարձակվող Ուգո Դուրոյի դեմքին, իսկ կարմիր քարտ ստանալուց հետո՝ ծափահարել դատավորին հեգնանքով, խաղընկերները ստիպված են եղել հանգստացնել նրան։