Իտալական երկու գրանդներ ցանկանում են ձեռք բերել Ժորդի Ալբային

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել «Ինտեր» կամ «Յուվենտուս», հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» համաձայնել է անվճար բաց թողնել իսպանացուն։ Կատալոնական ակումբը, ելնելով ֆինանսական իրավիճակից, նախատեսում է բաց թողնել ֆուտբոլիստին, որպեսզի հաջորդ մրցաշրջանում նրան պայմանագրով չվճարեն։

«Ինտերը» և «Յուվենտուսը» երկուսն էլ ցանկություն են հայտնել ձեռք բերել ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալբան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։