Թոմաս Տուխելն ամփոփել է «Լայպցիգից» կրած տնային պարտությունը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամփոփել է Գերմանիայի առաջնության նախավերջին տուրի խաղում «Լայպցիգից» կրած տնային պարտությունը` 1:3 հաշվով։

«Մենք լավ սկսեցինք խաղը, առաջ անցանք հաշվի մեջ և կարող էինք ավելի շատ գոլեր խփել: 30 րոպե անց մենք դադարեցինք խաղալ։ Երկրորդ խաղակեսում մենք խաղադաշտում չէինք։ Ես սրա համար ոչ մի բացատրություն չունեմ։ Մենք լավ փուլում ենք, ես տեսնում եմ տրամադրվածությունը թիմում, մարզումների ժամանակ։ Ես սրա բացատրությունը չունեմ։

Երբ ես պարտվում եմ, ուզում եմ պարտվել լավագույն թիմին, որն այս պահին լավագույն մարզավիճակում է, ոչ թե այն պատճառով, որ խաղը մեր ձեռքից դուրս է ընկել։

Արժե՞ր «Լայպցիգի» հակագրոհի ժամանակ տակտիկական խախտում թույլ տալ, երբ նա հավասարեցրեց հաշիվը։ Անշուշտ։ Պարզապես պետք է անել այն, ինչ անհրաժեշտ է։ Դուք չեք կարող թաքցնել ձեր գլուխը: Դուք պետք է համապատասխանաբար վարվեք:

«Բորուսիայի» վաղվա խաղը չեմ դիտելու։ Ես էլ չէի դիտի, եթե հաղթեինք։ Կդիտեմ, երբ կարողանամ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։

Նշենք, որ «Բորուսիան» այսօր «Աուգսբուրգին» հաղթելու դեպքում կգլխավորի մրցաշարային աղյուսակը։