«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 37-րդ տուրի խաղում «Նոթինգհեմից» կրած պարտությունը (0:1):
«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» չեմպիոնության կապակցությամբ: Մեզ համար սա տխուր օր է։ Մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ, մենք գոլ բաց թողեցինք և այնքան լավը չէինք, որ կոտրենք մրցակցին։ Կարող էինք խաղալ առնվազն երեք ժամ, բայց ոչնչի չէինք հասնի։ Ես պատասխանատվություն եմ ստանձնում։ Երբ ամեն ինչ լավ է ընթանում, հիանալի է: Երբ ոչ, լավ, այդպիսին է սպորտը:
Մենք թանկ ենք վճարել այն գոլերի համար, որոնք վերջին ժամանակներս բաց ենք թողել մեր մրցակիցներից, բայց մեղքը միայն մեկ անձի վրա գցել չի կարելի: Ամբողջ թիմը պետք է ավելի լավ խաղար, բայց վերջին շաբաթներին այդպես չէին անում:
Սա շատ տխուր օր է։ 11 ամիս աշխատեցինք հաղթելու համար, այսքան ժամանակ բարձունքում էինք, պայքարեցինք, բայց դա բավարար չէր։ Մենք շատ ենք ցավում։ Ես պետք է ֆուտբոլիստներին ուրախացնելու միջոց գտնեմ, առջևում ծանր շաբաթ է լինելու»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Goal-ը։