«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին մեկնաբանել է ակումբից իր հնարավոր հեռանալու մասին լուրերը։
«Դուք պետք է ակումբին հարցնեք իմ ապագայի մասին, ոչ թե ինձ: Աշխատավարձի բարձրացումից չեմ հրաժարվել, տարբերակներ էլ չկան: Այլ թիմերից առաջարկներ չեմ ստացել։ Այս բոլոր պատմությունները գեղարվեստական են: Ակումբը պետք է պարզաբանի դա»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ նման տարբերակի մասին ավելի վաղ ակնարկել էր «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։