«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի խաղի մասին։
«Նա շարունակում է զարմացնել մեզ։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, մենք նրան ճանաչում ենք որպես խաղի շատ լավ կազմակերպիչ, ով ճիշտ դիրք է ընտրում, շատ գնդակներ է ընդհատում և հաղթում ցանկացած դրվագում։
Նա մարտիկ է, ով թիմին միավորում է։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ նա փոխանցում է, կարող է ստեղծել և ամբողջացնել շանսերը։ Պարզապես հիանալի ֆուտբոլիստ»,- մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։