«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հաստատել է, որ ակումբի նախկին կիսապաշտպան Դեկուն կդառնա ակումբի նոր տնօրենը։ Այս մասին հայտնել է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ Դեկուն կմիանա ակումբին և կաշխատի Մատեու Ալեմանիի կողքին:
Նշենք, որ մայիսի 14-ին՝ «Բարսելոնան» Լա Լիգայի 34-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին» (4:2) և ժամանակից շուտ դարձավ մրցաշարի հաղթող։
«Բարսելոնան» պատմության մեջ 27-րդ անգամ է հաղթել Լա Լիգայում։