«Բարսելոնան» ծրագրում է երկարաձգել պայմանագիրը թիմի առաջատարներից մեկի հետ

«Բարսելոնան» մոտ ապագայում կսկսի բանակցել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ։ Կատալոնացիները ցանկանում են երկարաձգել պայմանագիրը հոլանդացու հետ՝ իջեցնելով նրա աշխատավարձը։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։

Վերջին տարիներին մամուլում պարբերաբար տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ «Բարսելոնան» մտադիր է բաժանվել դե Յոնգից՝ նրա բարձր աշխատավարձի պատճառով:

Հիմա, ըստ ամենայնի, «կապտանռնագույններն» այլ լուծում են փնտրում։ Ակումբը դեռ ֆինանսական դժվարություններ ունի: