Կատալոնական «Բարսելոնան» նոր հովանավոր ունի

«Բարսելոնան» շարունակում է քայլեր ձեռնարկել ակումբի ֆինանսական վիճակը բարելավելու համար։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը հովանավորչական պայմանագիր է կնքել տեխնոլոգիական հսկայի՝ Philips-ի հետ, որի տարբերանշանը կզարդարի ակումբի մարզաշապիկների թևերն առաջիկա մի քանի տարիներին:

Կնքված պայմանագիրը նախատեսված է երեք տարով, թեև նախատեսվում է համագործակցությունը ևս երկու տարով երկարաձգելու հնարավորություն։

«Բարսելոնան» գործարքից կարող է ընդհանուր առմամբ վաստակել 56 միլիոն եվրո՝ առաջին տարում 8 միլիոն եվրո, երկրորդում՝ 10 միլիոն եվրո, երրորդում՝ 12 միլիոն եվրո, չորրորդում՝ 12 միլիոն և հինգերորդում՝ 14 միլիոն եվրո։