«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» կփորձի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Իսպանացու գործող պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Նշենք, որ 20-ամյա Ֆատին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 խաղ՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։