«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բարձր է գնահատել իր թիմակից Ջեյմս Միլների խաղային որակները, ով այսօր իր հրաժեշտի խաղն «Էնֆիլդում» կանցկացնի «Աստոն Վիլլայի» դեմ։ Մրցաշրջանի ավարտից հետո անգլիացին կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով և պայմանագիր կկնքի «Բրայթոնի» հետ։
«Միլներն անհավանականորեն թերագնահատված ֆուտբոլիստ է: Տեխնիկապես նա լավագույններից մեկն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ:
Նա շատ որակներ է բերում թիմին իր առաջնորդական հմտությունների շնորհիվ։ Ջեյմսը անողոք է այն ամենում, ինչ անում է։ Դժվար թե երբևէ նորից խաղամ նման ֆուտբոլիստի հետ։
Սա, հավանաբար, լավագույն հաճոյախոսությունն է, որ կարող եմ տալ նրան»,- Թրենտի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: