«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տրանսֆերով։ Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքերով, «կարմիր սատանաները» կփորձեն գնել նրա տրանսֆերը առաջիկա ամռանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը անցյալ ամառ ցանկանում էր Գրավենբերխին հրավիրել «Օլդ Թրաֆորդ», սակայն ֆուտբոլիստն ընտրեց «Բավարիան», ինչի համար արդեն զղջացել է։
Եթե «Բավարիան» համաձայնի վաճառել Գրավենբերխին, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի տրանսֆերի համար պայքարել անգլիական մեկ այլ ակումբի՝ «Լիվերպուլի» հետ: