PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» հռչակվեց Անգլիայի չեմպիոն

Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս պարտվեց «Նոթինգհեմին»՝ 0:1 հաշվով:

Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթին» հռչակվեց Անգլիայի չենպիոն, քանի որ անհասանելի դարձավ «Արսենալի» համար։

«Զինագործները» առաջնության ավարտից 1 տուր առաջ 81 միավորով 2-րդ տեղում են և 4 միավորով են զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին», որը 2 խաղ պակաս է անցկացրել։

«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դարձավ Պրեմիեր Լիգայի հաղթող։

«Նոթինգհեմը» հաղթանակի շնորհիվ ապահովեց իր տեղը Պրեմիեր Լիգայում։ 37 միավորով թիմը 16-րդ տեղում է։