Ժյուլ Կունդե. «Ցանկանում եմ միշտ խաղալ «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին:

«Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ, անգամ չեմ մտածում թիմը լքելու մասին: Ընդհանուր առմամբ մենք լավ մրցաշրջան անցկացրեցինք, և կարևորը այն է, որ տիտղոսներ նվաճեցինք:

Ես շատ շուտ հարմարվեցի թիմի խաղաոճին, այնպիսի տպավորություն էր, թե մի քանի տարի է հանդես եմ եկել «Բարսելոնայում»: Չավին շատ է օգնում մեզ բոլորիս:

Չավին շատ գրագետ մարզիչ է, և գիտի ինչպես օգտագործել ցանկացած ֆուտբոլիստի խաղադաշտում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը: