Իսպանական Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը քննադատել է Մադրիդի «Ռեալին» հեռուստատեսային հեռարձակումներից ցածր եկամուտների վերաբերյալ բողոքների համար։
«Մեր թիմերը ստանում են նույն վարձատրությունը, բայց Մադրիդի «Ռեալը» մշտապես դժգոհ է։
Նրանց պնդումները կեղծ են. նրանք վաստակում են, ինչպես մյուս բոլոր ակումբները:
Այդ իսկ պատճառով «Ռեալն» ու «Բարսելոնան» առաջինն են աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբների վարկանիշում»,- ասել է Տեբասը AS-ին: