«Ինտերը» սահմանել է Լաուտարո Մարտինեսի հրաժարագինը

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ըստ մամուլի տեղեկությունների, հայտնվել է անգլիական ակումբների դիտակետում։

Այս խոսակցությունների ֆոնին իտալական ակումբը հրաժարագին է սահմանել արգենտինացի հարձակվողի համար։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «ներաձուրիները» պատրաստ են վաճառել Մարտինեսին 80 միլիոն եվրոյով:

2022/2023 մրցաշրջանում Մարտինեսը ակումբի կազմում անցկացրել է 52 հանդիպում։

Դրանցում հարձակվողը խփել է 25 գոլ է խփել և 10 արդյունավետ փոխանցում կատարել:

Լաուտարոն միլանյան ակումբում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։