Ֆրենկ Լեբյոֆ. «Եթե ​​նման ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորություն ունես, ապա գոնե պետք է փորձես»

«Չելսիի» նախկին պաշտպան Ֆրենկ Լեբյոֆը «թոշակառուներին» հորդորել է ձեռք բերել «Վեսթ Հեմի» ավագ Դեկլան Ռայսին, ով «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Հիշեցնենք, որ անգլիացին «Չելսիի» սան է։

«Չելսին» պետք է փորձի ձեռք բերել Ռայսին: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիատ է, շատ ուժեղ, խելացի, լավ տեխնիկապես, և նա ֆիզիկապես պատրաստված հրեշ է։

Ռայսը կարող է շատ օգտակար լինել տակտիկապես։ Եթե ​​նման ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորություն ունես, ապա գոնե պետք է փորձես»,- Լեբյոֆի խոսքը մեջբերում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը:

Հիշեցնենք, որ «Վեսթ Հեմը» Ռայսի համար կպահանջի ավելի քան 100 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստին ընդամենը մեկ տարի է մնացել Դևիդ Մոյեսի թիմի հետ պայմանագրի ավարտին։