«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն իր 150-րդ հանդիպումն է անցկացնում «Լիվերպուլի» կազմում։
Բրազիլացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում է խաղադաշտ դուրս եկել 37-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղում։
Այս ցուցանիշով Ֆաբինյոն հասավ Էմիլ Հեսկեի հետ և նրա հետ կիսում է 32-րդ տեղը Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլի» կազմում անցկացրած հանդիպումներով։
Առաջատարը Ջեյմի Կարագերն է՝ 508 խաղ։ Բրազիլացիներից Ֆաբինյոն առաջ է անցել Ռոբերտո Ֆիրմինոյից (254), Լուկաս Լեյվայից (247), Ալիսոնից (172) և Ֆիլիպե Կոուտինյոյից (152):