«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։
«Ես հասկանում եմ, որ դա ժամանակ է պահանջում: Բայց ես չեմ քննարկում բուն գործընթացը: Այս պահին դա ամենակարևորը չէ։ Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում:
Մենք պետք է դուրս գանք Չեմպիոնների Լիգայում: Սա այն է, ինչի վրա պետք է կենտրոնանալ: Ռեշֆորդը ցանկանում է մնալ, և մենք ցանկանում ենք նրան պահել, ուստի կարծում եմ, որ մենք լուծում կգտնենք», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: 25-ամյա անգլիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 29 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: