«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը հայտնվել է անգլիական թոփ-ակումբի թիրախում։
Բացի կատալոնական «Բարսելոնայից» և Մադրիդի «Ռեալից», գերմանացու համար պայքարին միացել է նաև «Լիվերպուլը», հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմմիխը դեմ չէ իր ուժերը փորձել մեկ այլ առաջնությունում:
Ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականը, և մյունխենյան թիմը մտադիր չէ վաճառել նրան։