«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին։ Հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով՝ հօգուտ անգլիական ակումբի։
«Ես իսկապես չեմ սիրում «պարտություն» և «ձախողում» բառերը։ Կարծում եմ, որ նրանք կառուցողական չեն ֆուտբոլում։
Վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» զգալիորեն գերազանցեց «Ռեալին», սակայն Մադրիդում նման առավելություն չկար։
«Սիթին» արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ, նրանք այժմ աշխարհում լավագույնն են»,- հաղորդում է ESPN-ը: