«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ինքնավստահ մեկնաբանություն է արել: Իսպանացին հասկացնել է տվել, որ հպարտ է Անգլիայում իր աշխատանքով։
«Ես ինձ շատ եմ սիրում, բայց երբեք նման բան չէի սպասում: Այնուամենայնիվ, չէի էլ կարող պատկերացնել, որ Պրեմիեր Լիգայում կարող ենք անել այն, ինչ մենք անում ենք։
Հինգ, վեց կամ յոթ հանդիպումից հետո ես հասկացա, թե որքան դժվար է այստեղ»,- ասել է Գվարդիոլան:
Վերջին յոթ տարում հինգերորդ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար «Մանչեսթեր Սիթիին» անհրաժեշտ է հաղթել մնացած երեք խաղերից մեկում: