«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն, Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է ամռանը բանակցություններ սկսել 21-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ:
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեծ հույսեր է կապում անգլիացու հետ և չի պատրաստվում վաճառել նրան:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո: