«Մարսելի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո: Ինչպես տեղեկացնում է AS-ը, 34-ամյա չիլիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երկու թոփ-ակումբներ։
ՊՍԺ-ն Սանչեսին դիտարկում է որպես Լիոնել Մեսսիին հավանական փոխարինող։ Սանչեսի վերադարձի հնարավորությունը դիտարկում է նաեւ Լոնդոնի «Արսենալը», որի կազմում չիլիացին հանդես է եկել 2014-18 թվականներին։
Սանչեսի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է հունիսին, և կողմերը դեռ չեն կարողացել պայմանավորվել համագործակցության երկարաձգման շուրջ։
2022/23 մրցաշրջանում Սանչեսը «Մարսելի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։