«Թոթենհեմի» հարձակվող Լուկաս Մուրան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը։
Մրցաշրջանի ավարտին 30-ամյա բրազիլացու պայմանագիրը թիմի հետ ավարտվում է։ Ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ կունենա։
Մուրան «Թոթենհեմում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 219 հանդիպում, դարձել 38 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։