Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը պատրաստվում է վերջնական առաջարկ անել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին՝ աշխատելու Պենտակամպեոնի ազգային թիմում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ օրերս Մադրիդ կժամանի ազգային հավաքականի պատվիրակությունը՝ մասնագետին իր վերջնական առաջարկը հայտնելու համար։
Հաղորդվում է, որ Անչելոտտիի աշխատանքը «Ռեալում» վտանգված է Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մարզիչը մտադիր է ավարտին հասցնել պայմանագիրը «սերուցքայինների» հետ և միայն դրանից հետո փորձել իրեն միջազգային մակարդակում։