Մադրիդի «Ռեալը» մտադիր է թիմում պահել երեք իսպանացի ֆուտբոլիստների։ Խոսքը կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոյի ու Դանի Սեբալյոսի, ինչպես նաեւ պաշտպան Նաչո Ֆերնանդեսի մասին է։ Diario AS-ի տեղեկություններով՝ «արքայական ակումբը» պատրաստ է երկարաձգել նրանց պայմանագրերը:
Աղբյուրը, սակայն, հավելում է, որ Ասենսիոն, Սեբալյոսն ու Նաչոն դեռ չեն հայտնել իրենց դիրքորոշումը նոր պայմանագրի վերաբերյալ։
Ֆուտբոլիստներին չի բավարարում փոքր խաղային պրակտիկան, ինչը ստիպում է նրանց մտածել ազատ գործակալի կարգավիճակով այլ թիմ տեղափոխվելու մասին։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ փոխարինողներ գտնել Ասենսիոյին, Սեբալյոսին և Ֆերնանդեսին, եթե նրանք որոշեն հեռանալ թիմից։