Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Էսպանյոլի» հարձակվող Խոսելույին՝ որպես հարձակվող Կարիմ Բենզեմային փոխարինող, հայտնում է Relevo-ն:
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը լրջորեն դիտարկում է 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Մադրիդի «Ռեալը» դեռևս չի սկսել բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ՝ ելնելով «Էսպանյոլի» նկատմամբ հարգանքից, որը պայքարում է Լա Լիգայում իր տեղը պահպանելու համար:
Ակումբում կարծում են, որ Խոսելուն լավ տարբերակ կլինի փոխարինող հարձակվողի համար և կմրցի Բենզեմայի հետ։ Կառլո Անչելոտտին նաև խնդրել է Մադրիդի «Ռեալին» ամբողջ մրցաշրջանի ընթացքում հարձակվող գնել, որը կփոխարինի ֆրանսիացուն:
Այս մրցաշրջանում Խոսելուն Իսպանիայի առաջնության 31 խաղում «Էսպանյոլի» կազմում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։