Պեպ Գվարդիոլա. «Տիբո Կուրտուան արժանի էր «Ոսկե գնդակին»»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​կարող էր անցյալ տարի նվաճել «Ոսկե գնդակը»:

«Եթե Կուրտուան ​​արժանանար «Ոսկե գնդակին» անցյալ տարի, ապա դա արժանի կլիներ: Կարիմ Բենզեման նույնպես արժանի էր իր մրցանակին, բայց ես չեմ զարմանա, եթե Տիբոն ստանա այն»,- ասել է Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի «Ռեալի» դեմ հաղթանակից հետո։

Նշենք, որ 2022 թվականին մրցանակը նվաճել է մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեման։