«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Լիսանդրո Մարտինեսի ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը կարող է նոր պայմանագիր ստանալ բարելավված պայմաններով, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիների ղեկավարությունն արդեն նոր համաձայնագիր է քննարկում 25-ամյա արգենտինացու հետ, սակայն պաշտոնական առաջարկ դեռ չի եղել։

Մարտինեսը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցած ամառ՝ «Այաքսից»: Պաշտպանը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։