Լուչիանո Սպալետտիի ապագայի հարցում լուրջ շրջադարձ կա

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին կարող է հեռանալ թիմից, հայտնում է Corriere dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ 64-ամյա մասնագետը վատթարացրել է հարաբերությունները «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպալետին ցանկանում է մեկուկես անգամ բարձր աշխատավարձ ստանալ։

Նախկինում Սպալետտիի հետ պայմանագիրն ինքնաբերաբար երկարաձգվում էր մինչև 2024 թվականը, սակայն Դե Լաուրենտիսը ցանկանում էր մարզչին ավելի երկար համաձայնություն առաջարկել, սակայն նա ցանկանում է լքել ակումբը։

Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ:

Սպալետին նեապոլցիներին գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Նախկինում իտալացին մարզել է «Ինտերը», «Ռոման» (երկու անգամ), «Զենիթը», «Ուդինեզեն», «Սամպդորիան» և «Էմպոլին»։