Ժորդի Ալբան կարող է ներառվել Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյի գործարքում

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկով»: Հաղորդվում է, որ Ալբան կարող է ներառվել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյի գործարքում։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա իսպանացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

29-ամյա Կարասկոն Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։