Ֆրեդերիկո Պենա. «Եթե նա լքի «Ռեալը», ապա կտեղափոխվի Անգլիա»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալ Ֆրեդերիկո Պենան հայտնել է, որ իր հաճախորդը կարող է լքել մադրիդյան ակումբը միայն Պրեմիեր Լիգա տեղափոխվելու համար։

«Ես հիմա չեմ տեսնում, որ դա տեղի ունենա, բայց ով գիտի ինչ կլինի ապագայում։ Ֆուտբոլում ամեն ինչ փոխվում է, այնպիսի բաներ են տեղի ունենում, որոնք դու չէիր պատկերացնում: Պարզապես կասեմ, որ եթե նա մի օր հեռանա «Ռեալից», անպայման կհայտնվի Պրեմիեր Լիգայում, և ուրիշ ոչինչ։

Բայց նա երբևէ կհեռանա «Ռեալից», թե կմնա մեկ ակումբի ֆուտբոլիստ։ Հենց հիմա կարող եմ ասել, որ մեծ է հավանականությունը, որ նա կդառնա նրանցից մեկը, ով կմնա մեկ ակումբում և կգրի դրա պատմությունը և կմնա այստեղ 15 կամ ավելի տարի»,- Պենայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

22-ամյա բրազիլացին Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում նա «սերուցքայինների» կազմում անցկացրել է 53 հանդիպում, խփել 23 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։