«Բավարիայի» առանցքային երկու ֆուտբոլիստ վերադարձել են ընդհանուր խումբ

«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը և վինգեր Սերժ Գնաբրին վերսկսել են մարզումները թիմի հետ։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Զոմմերն ու Գնաբրին բաց են թողել «Բավարիայի» երեկվա մարզումը։ Շվեյցարացին ստամոքսի հետ կապված խնդիրներ ուներ, իսկ գերմանացին ուղղակի գերհոգնած էր։

Ֆուտբոլիստների մասնակցությունը «Լայպցիգի» դեմ խաղին կասկածի տակ էր, սակայն այժմ հաղորդվում է, որ Զոմմերն ու Գնաբրին պատրաստ կլինեն խաղին։

Միաժամանակ, հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը կրկին բաց է թողել մարզումը և դժվար թե խաղա «Լայպցիգի» դեմ։

Հիշեցնենք, որ առաջնության ավարտից երկու տուր առաջ «Բավարիան» չեմպիոնական մրցավազքում ընդամենը մեկ միավորով է գերազանցում Դորտմունդի «Բորուսիային»։