«Բարսելոնայի» առանցքային երկու ֆուտբոլիստ լուրջ վնասվածք է ստացել

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ Ռոնալդ Արաուխոն և Պեդրին վնասվածքների պատճառով չեն կարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին։

Սպասվում է, որ նրանց խաղադաշտում հայտնվելու ժամկետը կախված կլինի վերականգնման արդյունավետությունից։

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խնդիրներ ունի աջ սրունքի հատվածում, իսկ թիմի կիսապաշտպան Պեդրին՝ աջ ազդրի հատվածում:

Ֆուտբոլիստները մասնակցել են «Էսպանյոլի» (4:2) հետ նախորդ տուրի հանդիպմանը: Պեդրին խաղադաշտում անցկացրեց 89 րոպե և դարձել է գոլային փոխանցման հեղինակ։