Հայտնի է հաջորդ մրցաշրջանում Բունդեսլիգայի առաջին նորեկի անունը

«Դարմշտադտը» մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ վերադարձավ Բունդեսլիգա: 33-րդ տուրում ակումբը հաղթեց «Մագդեբուրգին» նվազագույն հաշվով՝ 1:0: Միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Ֆիլիպ Տիցը։

Այսպիսով՝ «Դարմշտադը» վաստակեց 67 միավոր և երաշխավորել է տեղը Բունդեսլիգայում հաջորդ մրցաշրջանում։

Սա կլինի «Դարմշտադտի» չորրորդ վերադարձը գերմանական ֆուտբոլային էլիտա: Վերջին անգամ թիմը Բունդեսլիգայում խաղացել է 2016/17 մրցաշրջանում, երկու տարի ուժեղագույնների խմբում անցկացնելուց հետո՝ վերադառնալով 2-րդ Բունդեսլիգա: