Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Լուկա Մոդրիչի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալը» և կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համաձայնության են եկել պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ նոր համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Պաշտոնական հայտարարություն է սպասվում շուտով։

Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում խորվաթն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։