«Բարսելոնան» վերջերս հայտարարեց մարզական տնօրենի պաշտոնից Մատեու Ալեմանիի հեռանալու մասին։
Սպասվում էր, որ մասնագետը կտեղափոխվի «Աստոն Վիլլա» նմանատիպ պաշտոն զբաղեցնելու, սակայն գործարքը ձախողվեց: Արդյունքում Ալեմանին կմնա կատալոնական ակումբում։
Մամուլի ասուլիսի ժամանակ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այդ մասին.
«Նա շատ անկեղծ էր. նա մեզ ասաց, որ ցանկանում է մնալ այստեղ՝ «Բարսելոնայում»: Ալեմանին ասաց, որ ցանկանում է վերադառնալ»,- լրագրողներին ասել է Չավին։