«Ինտերը» գոհ է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի աշխատանքից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ակումբը պատրաստ է 47-ամյա մասնագետին նոր համաձայնագիր առաջարկել, որը հաշվարկվելու է մինչև 2025 թվականի ամառ։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Խաղը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում։ Ա Սերիայի 35 տուրից հետո «Ինտերը» երրորդն է մրցաշարային աղյուսակում: